Պասիտես միռնիե նառոդի
Dec. 22nd, 2010 08:23 pmէս անգամ հայերեն եմ գրելու: Չեմ ուզում օտարազգի ընկերներս խորանան այս ամենի մեջ:
Ինձ չի զարմացնում մեր խորհրդարանը: Ես այլ ակնկալիքներ չունեի: Մեծ հարգանք ունեմ այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր ակտիվորեն պայքարում էին: Ինքս ոչ մի անգամ փողոց դուրս չեկա: Կարող եմ դա հազար ձևով պատճառաբանել, բայց իրականում` `էն գլխից էլ պարտվողական էի տրամադրված: Էդպես տրամադրվեցի, երբ հասկացա, որ այն, ինչ ինձ համար անկախության մեծագույն նվաճումներից է ` հայոց լեզվի ուժեղացումն ու դրա առօրյա օգտագործման ամրապնդումը, շատ-շատերի համար, պարզվում ա, ոչ մի նվաճում էլ չի: Ախր իրոք շատերի: Միգուցե տոկոսային հարաբերությամբ 69 մեկին չի, բայց մեկ ա` շատ են, ու դա ինձ համար մեծ հիասթափություն էր: Էնպես որ ես խորհրդարանի վրա չեմ զարմանում: Շատ անգամ ավելի մեծ ծավալի հանրային դժգոհության վրա թքած ունեն:
Ամենաշատը ինձ էս ընթացքում զարմացնում էին էն մարդիկ, ովքեր գոռռում էին. "ես ռուսերեն էլ, հայերեն էլ լավ գիտեմ":
Էրեխեք, դուք դա լուրջ ու անկեղծ էիք ասում? Իրոք էն բախտավոր մարդկանցից եք, ովքեր հայերեն խոսում են առանց ռուսաբանությունների, իսկ ռուսերեն` առանց հայաբանությունների?
Նախանձում եմ: Սրտանց նախանձում եմ:
Ես, օրինակ,, օգտագործածս սխալ կառուցվածքները հաճախ եմ նկատում: Օրինակ, հաստատ գիտեմ, որ հայերենում հոլովաձևերի խնդիր ունեմ, որովհետև բառերը իրար եմ կպցնում ռուսերենի տրամաբանությամբ: Ասենք, որ անուշադիր լինեմ, կգրեմ "մասնակցել մրցույթՈՒՄ": Կամ "ի տարբերություն քեզԱՆԻՑ": Կամ որոշիչ հոդը ձայնավորից առաջ ը կգրեմ: Կամ էլ "ովքեր"-ի տեղը "Որոնք" կգրեմ` մարդկանց ի նկատի ունենալով: Մնացած ռուսախոսները նման բան չեն անում? Լուրջ? Բա ոնց եք ձերբազատվել էդ սխալներից? ձևն ասեք, ես էլ իմանամ, ինչ կլինի:
Ռուսերենի դեպքում էլ եմ սխալներ անում: Օրինակ, եթե ուշադիր չլինեմ խոսքիս, անպայման կասեմ "վ տոտ դեն": Իսկ էդ արտահայտությունը ռուսերենին խորթ ա, հայերենից ուղիղ թարգմանված ա: Գրագետ ռուսը կասի "նեդավնո", "նա դնյախ", վ տոտ դեն-ը որս ա? Ու, փաստորեն, էտ սխալները ֆրենդերիցս շատերը չեն անում` ի տարբերություն ինձ: Հավանաբար, Երևանում տարածված զվՈնիտ կամ վկլյՈՒչիտ սխալ ձևերն էլ չեն օգտագործում: Ու անկապ տեղը "էտոտ" բառը չեք մտցնում` "էտոտ տվոյ մուժ" տարբերակով:
Փաստորեն, մենակ ես եմ տենց տգետ: Չորս լեզու գիտեմ, չորսն էլ` թերի: