Jun. 3rd, 2011

Originally posted by [livejournal.com profile] noni_no at Ժողովուրդ ջան
ՇԱՏ կարևոր պահ է: Պետք է օգնենք [livejournal.com profile] anushanahit -ին: Իրավիճակն էսպիսին է՝

Քիմիաթերապիայի համար բավականին լուրջ գումարներ են պետք՝ 20.000 դոլլարի կարգի: Ինքն ասում է, որ իր համար միակ ընդունելի տարբերակն էն է, որ գտնի մեկին, ով գրավի դիմաց կկարողանա տոկոսով իրեն էդ գումարը տալ:

Մյուս կողմից, առաջին սրսկումը ամուսինը պետք է ստանա մոտակա օրերս: Դեղի անունը ՄԱԲՏԵՐԱ է (ապրի [livejournal.com profile] ovanitas -ը): [livejournal.com profile] gahovhannisyan -ը պարզել է, որ էդ դեղից Երևանում կա: Մի ամպուլան 170,000 դր. արժի ու առաջին անգամվա համար պետք է 7 ամպուլա ստանա, այսինքն՝ 7 x 170,000 = 1,190,000 դր:

Մտածելու ժամանակ շատ քիչ կա, գոնե մինչև առաջին ներարկումը:
Տարբերակ համար առաջինն իհարկե էդ գումարը հավաքելն է: [livejournal.com profile] anushanahit -ը պնդում է, որ հավաքված գումարը պետք է լինի պարտքի տեսքով, բայց ես կարծում եմ, որ հիմա առաջնայինը ոչ թե գումարի կարգավիճակը որոշելն է, այլ գումարը հավաքելը: Դրա համար առաջարկում եմ հնարավորինս շտապ հավաքել այն:

Երկրորդ քայլը, էլի շատ կարևոր, կարող էր լինել բարեգործական հիմնադրամներ ու վարկով գումարներ տրամադրողներ գտնելը:

Սպասում եմ արձագանքների, որ հստակեցնենք անելիքները:

Շաբաթ օրը 14:00 - 16:00 Թամանյանի արձանի մոտ: Խնդրում եմ նաև տարբերակներ փնտրել միանվագ գումարը հայթհայթելու համար՝ պարտք, բարեգործություն, բանկ թալանել
Page generated Jul. 13th, 2025 04:21 pm
Powered by Dreamwidth Studios